ՀԱՅ բռնցքամարտիկի փայլուն հաթանակը արբեջանցի մարզիկի նկատմամբ. Հայաստանը բռնցքամարտի աշխարհի առաջնության հաջորդ փուլում է

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գյումրեցի, 63,5 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Բելգրադում ընթացող  տղամարդկանց աշխարհի առաջնությունում իր մեկնարկը նշեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ վստահ հաղթանակով:

Մենամարտի հենց առաջին վայրկյաններից հայ բռնցքամարտիկն իր ձեռքը վերցրեց ղեկն ու սկսեց թելադրել խաղի ընթացքը:

Հակառակորդն ամեն կերպ փորձում էր միայն պատշտպանվել: Ադրբեջանցի մարզիկը, զգալով մոտալուտ պարտությունը, սադրում էր մրցավարներին, սակայն՝ ապարդյուն:

Բաչկովը վստահ հաղթանակ տոնեց: Իսկ հակառակորդը, խախտելով խաղի կանոնները հրաժարվեց ավանդական ձեռքսեղմումից` պնդելով, որ մրցավարներն անարդար են վարվել իր հետ:

Բաչկովը կշարունակի իր պայքարը՝ աշխարհի առաջնության հաղթողի մրցանակի համար: