Հայաստանի այս վանքը «Եվրոպայի ամենամեծ վտանգի տակ գտնվող հուշարձանների» շարքում է
Դսեղի Ս. Գրիգոր Բարձրաքաշ վանքը ընդգրկված է Եվրոպական առաջատար Europa Nostra ժառանգության կազմակերպության և Եվրոպական ներդրումային բանկի 2014թ. «7 առավել վտանգի տակ հանդիսացող» ծրագրի կարճ ցանկում ընդգրկված 11 հուշարձանների և վայրերի ցանկում:
Հայկական Եկեղեցու առաջին պաշտոնական ղեկավարին նվիրված այս վանական համալիրը թվագրվում է 10-13-րդ դարերով։ Դսեղ գյուղի մշակութային բնապատկերում, խորը կանաչ կիրճում, հիմնական շենքերի քարե կոնստրուկցիաներն ընկած են ավերակների մեջ, առանց տանիքների և ծածկված են բուսականությամբ:

Հուշարձանի վերականգնումը կօգնի Դսեխը դարձնել զբոսաշրջության կենտրոն և բարձրացնել տեղի տնտեսությունը։ Սակայն դրան կարելի է հասնել միայն միջազգային փորձի և աջակցության առկայության դեպքում։

Խոր կանաչ կիրճում, հայկական եկեղեցու առաջին պաշտոնական ղեկավարին նվիրված վանքի մնացորդները ներառում են Սուրբ Գրիգոր եկեղեցին (10-րդ դար), Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկան (1221թ.), նրա գավիթը՝ նրբագեղ փորագրված ռելիեֆները (1247 թ.), Սուրբ Հարություն մատուռը (1234 թ.) և Մամիկոնյանցիների գերեզմանատունը: Այս ավերակները շատ խոցելի վիճակում են ոչ միայն անտառների տարածման, այլև ավերիչ թալանի պատճառով:

Ավելի երկարաժամկետ հեռանկարում Դսեղը կարելի է դիտարկել որպես այդ շրջանում զբոսաշրջության կենտրոն՝ օգտագործելով Սուրբ Գրիգոր Բարձրաքաշի վանքի մշակութային լանդշաֆտն ու ավերակները՝ որպես տեղական տնտեսությունը բարձրացնելու միջոց։



