«Հայկական պիցցայի» լավագույն բաղադրատոմսը
Լահմաջո («Լա-Մա-Ջուն»), համեմված մսով բլիթներ, որոնք երբեմն անվանում են «Հայկական Պիցցա»։
Ոչ ոք չգիտի, թե արդյոք լահմաջոյի արմատները Հայաստանից են, թե Մերձավոր Արևելքի ինչ-որ այլ տեղից։ Ի վերջո, մսով ուտեստները և բլիթները տարածված են ամբողջ տարածաշրջանում։
Ջորջ Մարդիկյանը գրել է, որ Լահմաջուն առաջին անգամ պատրաստվել է Մետաքսի մեծ ճանապարհի երկայնքով հարուստ առևտրականների կանանց կողմից, որոնք այդ ուտեստը պատրաստել են բաց կրակի վրա՝ ճամփեզրի հյուրանոցներում կամ քարավան-սարերում: Այն հեռու է լահմաջոյի այսօրվա ցածրաճաշակ մշակույթից, պնդում է, որ այդ կերակրատեսակը պատմականորեն «սնունդ է եղել վերնախավի համար», քանի որ պահանջում էր միս՝ շքեղություն, որը աղքատները հաճախ չէին կարող իրենց թույլ տալ։

Ըստ Բարբարա Ղազարյանի՝ միսը, որն օգտագործվում է այս ուտեստում, մեծ նշանակություն ունի: Նրա խոսքով՝ ոչխարի մեկ ֆունտից ստացվում է 12 լահմաջո։ «Լահմաջոն խոհարարական պատմություն է, — ասել է Ղազարյանը, — այն մասին, թե ինչպես է Հայաստանում կամ նրա մոտակա տարածքում ստեղծված մեկ ուտեստը գրավել այցելուներին ամբողջ աշխարհից, Երևանից մինչև Բեյրութ և Պատտերսոն, Նյու Ջերսի նահանգ»:
Ահա թե ինչպես է պատրաստում ԼԱՀՄԱՋՈ լավագույն խոհարարներից մեկը՝ Բարբարա Ղազարյանը:
Լահմաջոյի բաղադրատոմսը
Խմոր.
1 փաթեթ ակտիվ չոր խմորիչ
1 բաժակ տաք ջուր (մոտ 105 աստիճան)
1 ճաշի գդալ ձիթապտղի կամ այլ յուղ, մի փոքր է ավել վրան քսելու համար
½ Թեյի գդալ շաքարավազ
¼ Թեյի գդալ աղ
2 բաժակ սպիտակ ալյուր, մի փոքր էլ ավել բացելու համար
Միջուկ.
1/2 կգ աղացած գառան միս
1 բանկա լոլիկ, կեղևազրկած, կտրատած և լավ չորացրած
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
½ Կարմիր բուլղարական պղպեղ՝ մանր կտրատած
½ Կանաչ բուլղարական պղպեղ՝ մանր կտրատած
½ Մանր կտրատած սոխ
⅓ բաժակ թարմ կտրատած մաղադանոս
1 թեյի գդալ աղ
½ Թեյի գդալ աղացած սև պղպեղ
¼ Թեյի գդալ մանրացված կարմիր պղպեղի փաթիլներ
Թարմ կիտրոնի հյութ
- Խմորի պատրաստման համար լուծում ենք խմորիչը, այնուհետև ավելացնում ձիթապտղի յուղը, շաքարավազը, աղը և 1 բաժակ ալյուրը: Մոտ 3 րոպե հունցել խմորը հարիչով մինչ միատարր զանգված ստանալը: Այնուհետև ավելացնել մյուս 1 բաժակ ալյուրը և հունցել, մինչև խմորը դառնա հարթ և առաձգական:
- Ձևավորել գունդ և թողնել, որ խմորը հանգստանա մինչև կրկնապատկվելը:
- Այդ ընթացքում խառնել միջուկի բոլոր բաղադրիչները:
- Խմորը կտրել12 հավասար մասերի, ապա յուրաքանչյուրը բացել շրջանագծի մոտ 20 սմ տրամագծով:
- Տաքացնել ջեռոցը մինչև 375 աստիճանով:
- Խմորի պատրաստված շերտերը շարել և թողնել հանգստանալ, մոտ 15 րոպե: Այնուհետեւ հավասարաչափ բաշխել մսի խառնուրդը յուրաքանչյուր շրջանակի ամբողջ մակերևույթին:
- Թխել ջեռոցում 25-30 րոպե:
- Մատուցել տաք ձևով, մի փոքր թարմ կիտրոնի հյութով:
Բարի ախորժակ…