Այս երիտասարդը գերեց ամբողջ Հոլիվուդն ու անվանակարգվեց Օսկարի. գիտեի՞ք՝ ‹‹Հոլիվուդի ամենահայտնի ռուսը›› ազգությամբ ՀԱՅ Է

Շառլ Ազնավուր, Շերիլին Սարգսյան, Ռուբեն Մամուլյան և … Ակիմ Թամիրով:
Ահա 4 պատվավոր հայերը, որոնք իրենց տեղն ունեն Հոլիվուդի ՙՙՓառքի ծառուղի՚՚-ում:
Թամիրովը հայտնի էր որպես ՙՙՀոլիուդի ամենահայտնի ռուս՚՚: Սակայն պետք է իմանալ՝ դերասանը, ով կերտել է ավելի քան 100 դեր, ունի Օսկարի 2 անվանակարգ, ՙՙՈսկե գլոբուս՚՚ մրցանակ, ազգությամբ ՀԱՅ է:

«Թամիրովը հեռուստատեսային վեցերորդ զգայարան ունի, որն օգնում է նրան հասկանալ՝ ինչ է ուզում ռեժիսորը»— ասում էր օսկարակիր ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սեսիլ Դեմիլը։ 

Հովակիմ Թամիրյանը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 29-ին ունևոր հայերի ընտանիքում։ 19 տարեկանում գնացել է Մոսկվա, որտեղ ընդունվել է Ստանիսլավսկու Գեղարվեստական թատրոնի ստուդիա ։ Եվ հետո դարձել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան:

ԱՄՆ-ում նա հայտնվել է 20-ականներին՝ թատրոնի հյուրախաղերի ժամանակ։ Եվ նա մի խումբ այլ դերասանների հետ որոշել է մնալ Նահանգներում։ Առաջին տարիներին խաղացել է թատրոնում, ապա որոշել է ունենալ սեփական բիզնեսն ու Նյու Յորքում բացել է բեմական դիմահարդարման ակադեմիա:

Մեծ դեպրեսիայի ժամանակ ակադեմիան սնանկացավ, ևԱկիմը այդ ծանր շրջանում սկսեց խաղալ զանգվածային դերեր, սակայն ՙՙOk,Ամերիկա՚՚ ֆիլմի հաջողությունից հետո, Ակիմը ստանում է նկարահանումների հազարավոր առաջարկներ:

Սակայն նրան շատ էր խանգարում արտահայտիչ ակցենտը, ինչից նա փորձում էր ազատվել շարունակական, տանջալի ու մեծ եռանդ պահանջող պարապունքների միջոցով:

Իսկ Հոլիվուդում ասում էին, որ նրա ակցենտը միլիոն արժե: «Լեգենդար» ակցենտն ու տպավորիչ խաղը այնքան հայտնի էին դարձրել արտիստին, որ նրա անունը սկսել էր հիշատակվել ամերիկյան գեղարվեստական գրականության ստեղծագործություններում։

Առաջին անգամ նրան «Օսկարի» են առաջադրել 1936 թվականին՝  չինացի գեներալ Յանգի դերի համար՝ «Գեներալի մահը լուսաբացին» ֆիլմում:

1944 թվականին Էռնեստ Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում պարտիզանական հրամանատար Պաբլոյի դերի համար Թամիրովը ստացել է «Ոսկե գլոբուսը» ու 2-րդ անգամ նոմինացվել «Օսկարի»:

Նա մեծ եռանդով էր նվիրվում իր յուրաքանչյուր դերին՝ նույնիսկ ամենափոքրերին: Ժամերով աշխատում էր ու չէր հոգնում: 

1950-ականների սկզբին Ակիմ Թամիրովը մի քանի տարով հեռացել է Նահանգներից և նկարահանվել Եվրոպայում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Մոնակոյում, ապա կրկին վերադարձել է Ամերիկա։ «Հոլիվուդի ամենահայտնի ռուսը» մահացել է 1972 թվականին Կալիֆոռնիայում։