Հերոսի անքուն գիշերները․«00-ն կապի մեջ է»

Մոնթն օրվա մեջ աշխատում էր 15-18 ժամ, բազմաթիվ գիշերներ լուսացրել է անքուն: Ֆիզիկապես կոփված էր, զորեղ բազուկներ ուներ, չափազանց արագաշարժ էր, դիմացկուն: Բարձունք մագլցելն իր համար խնդիր չէր:

Նկարում Մոնթեն քնել է բաց երկնքի տակ՝ ազատագրված Բուզլուխում, մի քանի օրվա հարձակման լարված նախապատրաստական աշխատանքներից հետո։

Ազնիվ մարդու համար դժվար է միշտ, բոլոր ժամանակներում: Եվ Ավոյի համար էլ պիտի դժվար լիներ: Բյուրեղյա մաքրության մարդ էր:

30 տարի առաջ, 1991 թ, սեպտեմբերի 18-ին ազատագրվեցին Շահումյանի շրջանի Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերը ։

Դրանք հայաթափվել էին նույն թվականի հուլիսի 15-ին՝ սովետական միության ղեկավարության կողմից կազմակերպված Կոլցո գործողության արդյունքում։

1991 թվականի սեպտեմբերի 14-18-ին հայկական ջոկատները ազատագրեցին Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերը։ Սակայն 9 ամիս անց ամբողջ Շահումյանը հանձնվեց։

Արցախի Հանրապետության անքակտելի մաս հանդիսացող Շահումյանի շրջանը առ այսօր օկուպացված է, սկսած 1992 թ հունիսի 13-14-ից։

Մոնթեն արցախցիների վրա խմելու համար միշտ խոսում էր։ Ասում էր՝ մի խմեք, խմելը լավ բան չէ։ Պատասխանում էին. «Մենք խմել ենք, մեր պապերն էլ են խմել»։ Ասում էր՝«Կներեք, ձեր պապերը լավն են եղել, բայց դուք էշ եք։ Էշը լավ կենդանի է, վատ կենդանի չէ, խելացի կենդանի է, վիրավորական չըլլա »։

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ: Մոնթեի ընտանիքի անդամները վերջին անգամ Հայաստանում էին երկու տարի առաջ` 2018 թվականին: Հերոսի մահվան 25-րդ տարելիցի շրջանակում նրա հարազատները Մարտունիում էին: