Նոր Նորքում բացվեց պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող Կենաց ծառ հուշահամալիրը

Հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի բակում հպարտության ու հուզմունքի օր էր: 

Հավաքվել էին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած մասիվցիներ Արսեն Մարտիրոսյանի, Արտավազդ Մարտիրոսյանի, Գոռ Ավագյանի, Արմեն Պետոյանի, Ռաֆայել Գեղամյանի, Դերենիկ Կիրակոսյանի հարազատները, մանկության, պատանեկություն և զինակից ընկերները, անծանոթներ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

nerkaner

Պատերազմի առաջին օրերին տղաները միասին կամավորագրվում են և գնում են հայրենիքը պաշտպանելու: Սկզբում նրանք եղել են Հադրութի ամենաթեժ կետերում, կենացմահու պայքար են տվել, ապա մեկնել են Մարտունի 2: Դժբախտաբար, 2020թ. հոկտեմբերի 29-ին ընկերները զոհվում են:

otsum

Լեգենդար հերոսների մանկության ընկերների՝ Տիգրան Մարտիրոսյանի, Գրիգոր Վարժապետյանի ու մյուս ընկերների մտահղացմամբ ու նախաձեռնությամբ բացվեց հերոսացած մասիվցիների հիշատակը հավերժացնող Կենաց ծառը խորհրդանշող հուշահամալիրը:

axotq

Կենաց ծառի վրայից սպիտակ սավանը հեռացրին Տիգրանն ու Գրիգորը, որից հետո հոգևոր հովվի կողմից  օծվեց այն: Այնուհետև, ներկաների կողմից հնչեց Տերունական աղոթքը:

Վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի Կենաց ծառի մոտ տեղադրված 6 հերոսների նկարների առջև, ապա ուղևորվեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց և այնտեղ հանգչող հերոսներին:

Հավերժ փա՛ռք մեր քաջ հայորդիներին, մենք ձեզ մի ամբողջ կյանք ենք պարտք: