Աշխարհի ամենամեծ որմնանկարը ՀԱՅԿԱԿԱՆ Է. այն զարդարում է գերմանական պալատի դահլիճը
Հսկայական որմնանկարի մեծությունը հասնում է գրեթե 700 քառակուսի մետրի և ամենամեծն է աշխարհում:
Այն զարդարում է Գերմանիայում գտնվող Վյուրցբուրգյան (Würzburg) պալատի՝ Բավարիայի եպիսկոպոսների պալատի դահլիճը:

Դիցաբանական էակները, հին աստվածները, նիմֆերը, էկզոտիկ հողերի բնակիչները և շատ այլ արարածներ պատկերված են երկնքում, որն էլ առատորեն զարդարված է ՀԱՅԵՐԵՆ տառերով:

Այս գլուխգործոցի ստեղծողը Վենետիկի հայտնի նկարիչ Ջովանի Բատիստա Տիեպոլոն է (1696-1770): Այդ ժամանակ նա եղել է Վենետիկի արվեստագետներից առավել հայտնին և առավել թանկը: Հարուստ ընտանիքները, վանքերն ու եկեղեցիները, բոլորը ցանկանում էին, որ նկարչի կտավները լինեն իրենց հավաքածուներում։ Ուստի, նա ուներ իր պատվերների սպասման մի մեծ թերթիկ:
Իսկ այս որմնանկարը պատվիրել է Բավարիայի իշխան եպիսկոպոս Կառլ Ֆիլիպ ֆոն Գրայֆենկլաուն:
