Ավետիք Իսահակյանի սիրելի ուտեստները. ժամանակակիցների և հարազատների հուշերից
Ժամանակակիցները պատմում են, որ մեծն վարպետ Ավետիք Իսահակյանի տունն այն տներից էր, որ միշտ լի էր հյուրերով և այնտեղ մարդաշատ էր մինչ ուշ երեկո: Իսահակյանի կինն ու հարսը գերազանց խոհարարուհիներ էին: Նրանա, անկախ նրանից, թե ով էր լինելու իրենց տանն այդ օրը, միշտ հարցնում էին հենց Վարպետին, թե ինչ կերակուր է նա նախընտրում ուտել այդ օրը:

Իսահակյանը շատ էր սիրում քյուֆտա: Նա նաև Փարիզում համտեսել էր սև զեյթուն և այդ ժամանակվանից միշտ սիրել էր դա: Նրա սիրած հացը լավաշն էր:
Ավիկ Իսահակյանը՝ Վարպետի թոռը, նշում է, որ իր պապը սիրում էր հավով և բրնձով փլավ, թանապուր, իսկ հարիսա ուտելև նրա համար մի բացառիկ հաճույք էր:
Կոնյակը, սուրճը և ավանդական շաքարչորակին Իսահակյանի կյանքի անբաժան ուղեկիցներն էին:

Առավոտները Իսահակյանը նախընտրում էր խմել կաթով սուրճ, իսկ ամռանը, երբ կար դրա հարավորությունը, ճաշից հետո սիրում էր ճաշակել սառը ձմերուկ: