Դավթաշենում բացվեց պուրակ և խաչքար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների

Հոկտեմբերի 31-ին Դավթաշենում տեղի ունեցավ պուրակի բացում և խաչքարի օծում՝ նվիրված Դավթաշեն գյուղի 44-օրյա պատերազմում անմահացած Հարություն Հարությունյանին, Վրեժ Պողոսյանին, Հրայր, Նարեկ Հարությունյաններին և բոլոր արիաբար ընկած հերոսներին։

xachqar

Բացման արարողությանը ներկա էին հերոսների հարազատները, բարեկամներն ու ընկերները: Բոլորի աչքերը հպարտությամբ և վշտով էին լցված: Հատկապես հերոսների ծնողները, ովքեր պարզապես հպարտանում էին իրենց հերոսածին զավակներով, բայց, միևնույն ժամանակ, անսահման կարոտում և զգում նրանց կարիքը:

nerkaner

Սարսափազդու պատերազմը փոխեց հազարավոր մարդկանց և ընտանիքների ճակատագրեր: Սա անդառնալի վերք է, որ երբեք չի վերանա մեր ժողովրդի սրտերից:

Հավերժ փառք և խոնարհում մերօրյա բոլոր հերոսներին: