Եվս մեկ հայկական եկեղեցի է աղավաղվել Ադրբեջանում. Մշակութային ցեղապանությունը չի դադարում

2004 թվականին Ադրբեջանում  Նորվեգիայի հումանիտար ձեռնարկության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում նախաձեռնվել էր Նիժում՝ այժմյան Գյալաբայի շրջանում գտնվով հայկական Սուրբ Եղիշե եկեղեցու վերանորոգումը: Այդ եղեկեցին ներկայումս գործածվում է Ադրբեջանի ուդիական համայնքի կողմից:

Սուրբ Եղիշե եկեղեցին վերակառուցվել է քահանա Աստվածատուր Ջոդանյանցի ջանքերով 1840-ական թվականներին: Այն նախկինում համարվում էր սրբատեղի, քանի որ կառուցված էր Սուրբ Եղիշեի աշակերտ Վլաս նահատակի գերեզմանի վրա:

2004 թվականին, սակայն, այս վերջին վերանորորգումից հետո, տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից կազմակերպված մշակութային վանդալիզմի երևույթը, քանի որ վերանորոգման աշխատանքների արդյունքում ջնջվեցին եկեղեցու վրայի բոլոր հայկական արձանագրություները, ինչպես նաև դրան հարակից գտնվող բոլոր գերեզմանների վրայի հայերեն գրությունները:Այս ամենը Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Ստեյնար Գիլի բողոքի արդյունք դարձավ, քանզի նա հրաժարվեղ ներկա գտնվել վերանորոգումից հետո եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությանը: Գիլը դատապարտեղ տեղի ունեցածը՝ այս միջադեպը համեմատելով Բայմանի Բուդդայի ոչնչացման հետ:  

Արձանագրությունների ոչնչացումը, Ադրբեջանի կողմից, եկեղեցին որպես «ավղանական» պիտակավորումը և դրա `հայկական ինքնության ժխտումը, նկարագրվել է որպես ավելի լայնածավալ «Ադրբեջանում հայկական հուշարձանների դեմ մշակութային ցեղասպանության» մաս։