Հիշո՞ւմ եք այս հայուհուն․ նա պատերազմ էր մեկնում՝ զոհված եղբոր վրեժը լուծելու

Անցած տարի՝ 44-օրյա պատերազմի օրերին, Արցախ մեկնողների լուսանկարներում հանդիպեցինք մի հայուհու, ով գրավել էր բոլորի ուշադրությունը։ Ինչո՞ւ է այս աղջիկը մեկնում Արցախ՝ հարցնում էին բոլորը։

Իրականում այս աղջկը Անի Հակոբյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված Ռաֆիկ Հակոբյանի քույրը։ Նա մարտի դաշտ էր մեկնում՝ լուծելու եղբոր վրեժը։

rafik ani

Ռաֆիկ և Անի Հակոբյանները  ծնվել էին Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում։ Նրանք ապրում էին հորեղբոր ընտանիքի հետ, իսկ Ռաֆիկը Ռուսաստանի Դաշնությունից էր վերադարձել հայրենիք՝ իր պարտքը կատարելու՝ ծառայելու հայկական բանակում։

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ռաֆիկ Հակոբյանն իր կյանքի գնով է պաշտպանել հայրենի հողը։ Նրա սխրանքը որոշել է շարունակել քույրը՝ Անին, ով պատերազմից բարեհաջող վերադարձել է տուն։