Ի՞նչ արեց այս մեծ դերասանը՝ Ցեղասպանությունից փրկված հայ որբերին օգնելու համար
Չարլի Չապլինը համարվում է 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը և համամարդկային արժեքներ կրող մի անհատ։ Սակայն քչերը գիտեն, որ Հայոց ցեղասպանության տարիներին Չարլի Չապլինը հիմնադրել է հայ երեխաներին աջակցության հիմնադրամ և հավաքված ողջ գումարը փոխանցել է այս հիմնադրամին։
1920-ականներին Չարլին շրջել է Եվրոպայում՝ հավաքելով 1 միլիոն դոլլար, որն այժմ հավասարազոր է 15 միլիոն դոլլարի, և ամբողջ գումարը նվիրաբերել՝ Օսմանյան կայսրությունից փախած հայ որբերին օգնելու նպատակով։

Նա անձամբ այցելել է այս երեխաներին, օգնել Եվրոպայում և ԱՄՆ-ում հայ որբերի համար մանկատների և հատուկ վերականգնողական կենտրոնների կառուցմանը։ Հենց այդ ժամանակ Չարլին նկարահանեց հայտնի «Բեյբի» ֆիլմը, որտեղ նա խաղում էր մի խեղճ տղայի դեր՝ տխուր և անմեղ կերպարով, որը հիշեցնում է հայ որբերին։