Ինչո՞ւ «Քյոխ»․ լեգենդար հրամանատարի անվան պատմությունը

Շահեն Մեղրյանի անունը կրող «Եղնիկներ» հայտնի զորամասի զինվորների և մյուս բոլորի համար լեգենդ համարվող գնդապետ Կարեն Ջալավյանին տրվել է «Քյոխ» մականունը։ Սակայն քչերը գիտեն, թե ինչու։

Երբ մեծ հրամանատարը տեղափոխվեց «Եղնիկներ», ասում են, որ նա տարածքը, որ կարծես մխրճված լինի թշնամու սրտի մեջ, վերածեց մի փոքրիկ գյուղի։ Մեկնարկեցին լայնածավալ աշխատանքներ, կատարվեց դերաբաժանում, զինվորները դարձան մի ընտանիքի պես։ Նա իսկական ընկեր է, ու զինվորներն անսահման վստահում են հրամանատարին թե՛ մարտ դաշտում, թե՛ խաղաղ օրերին։

Ինչ վերաբերում է անվան պատմությանն, ապա պատմում են, որ սահմանի ամենավտանգավոր դիրքերից մեկի հրամանատարը կովեր ու այլ ընտրանի կենդանիներ գնեց, դեղաբույսեր ու հատապտուղներ սկսեց մշակել, որպեսզի թարմ կաթնամթերք, միրգ ու բանձարեղեն ունենան և հիվանդանալու դեպքում՝ տեղում բուժվեն։

Եվ, ինչպես ասում են, էլ ի՞նչ գյուղ՝ առանց քյոխվա։ Նշենք, որ այս բառը նշանակում է տանուտեր, գյուղապետ։