Կոմիտասի փառքը ամենուր է. ինչի են պատրաստ չինացիները նրա նկարը ստանալու համար

Կոմիտասը եղել է հայկական ժողովրդական երգերի կարևորագույն «հավաքագրողը», և նրա ճշգրիտ և մանրամասն ուսումնասիրությունները գիտական հիմքի վրա հաստատել են հայ երաժշտագիտությունը։ Նրա սեփական ժողովրդական երգերն ու կրկներգերը, ինչպես նաև նրա պատարագային երգերը մինչ օրս հայտնի են ոչ միայն հայերի շրջանում, այլև ողջ աշխարհում։

Հավանաբար համացանցով հանդիպել եք Կոմիտասի երգերը չինացիների կատարմամբ, բայց լսե՞լ եք արդյոք այս պատմությունը, երբ Հայաստանում չինացիների մի խումբ ճանապարհորդներ մի արվեստանոցում տեսնում են Կոմիտասի նկարը և ցանկանում գնել, սակայն նկարիչը հրաժարվում է վաճառել՝ ասելով, որ վա-առքի ենթակա չէ:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ինչ գին էլ չինացիները առաջարկեցին, նկարիչը հրաժարվեց: Բայց այն, ինչ արեցին չինացիները, ապշեցրեց նկարչին:

Նրանք սկսեցին մաքուր հայերենով երգել Կոմիտասի երգը: Ապշելով լսածից՝ նկարիչը պարզապես նվիրեց նկարը չինացիներին: Նրանք ասացին, որ Կոմիտասը բավականին հայտնի և սիրված է Չինաստանում, և շատերն են լսում նրա երգերը:

Իսկապես հպարտանալու բան է…

Ուրեմն չմոռանանք մեր մեծերին, նրանց գործերը և բարձր պահենք նրանց անունը հավուր պատշաճի: