7-րդ դասարանում այս մեծանուն հայը դպրոցի փոխարեն գնում էր փողոց մաքրելու․ չպարտվող հայի ֆենոմենը

1963 թ. Երևանի Օպերայի և բալետի թատրոնին հարևանությամբ գտնվող հրապարակում հայ հասարակությունը մեծ հանդիսավորությամբ նշեց Տիգրան Պետրոսյանի շախմատային թագադրությունը: Հետո այդ նույն հրապարակը տարիներ անց ազգային վերածննդի բազմաթիվ դրսևորումների ականատեսը եղավ ու այսօր կոչվում է Ազատության…

Տիգրան Վարդանի Պետրոսյանը իր անխորտակելի պաշտպանության և ցուցադրած պրոֆիլակտիկ շախմատի պատճառով ստացել է «երկաթե Տիգրան» անվանումը։ Նա պատմության մեջ մնաց ու հիշվեց, որպես 20-րդ դարի լավագույն շախմատիստներից մեկն։

Tigran

Հեշտ չի եղել Տիգրանի կյանքը․ 7-րդ դասարանում նա դպրոցի փոխարեն գնում էր աշխատանքի: Եղել է կինոմեխանիկի օգնական, հետո փողոց ավլելով ու ամեն պատահած գործ անելով` կոպեկներ էր վաստակում, որոնք մի օր միավորելով` գնեց իր առաջին շախմատային գիրքը: Գիրքն ունենալուց հետո սկսվեցին նրա պարապմունքները՝ ամեն օր մինչև կդառնար Վրաստանի շախմատի չեմպիոն: Հետո էլի հաղթանակներ, մինչև կհասներ Մոսկվա, և 1963թ. շախմատային թագը Տիգրանի գլխին էր:

Tigran

Նա շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնն էր: Եվ այդ թագը նա պահեց մինչև 1969-ը:

Իր շախմատային կարիերայի 44 տարիների ընթացքում Տիգրան Պետրոսյանը հասցրեց 4 անգամ հաղթել ԽՍՀՄ շախմատի առաջնություններում, 8 անգամ` Եվրոպայի թիմային առաջնություններում և 9 անգամ վաստակեց համաշխարհային օլիմպիական դափնին: Փառահեղ հաղթանակներ կերտած շախմատիստը մնաց նույն համեստն ու մարդասերը, ամեն բան համարելով ճակատագրի գեղեցիկ նվերը, որ տրվեց իրեն։