Միխայիլ Մխիթարյանը՝ ավանդական կարատեի Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի մարզիկ, ազգային հավաքականի անդամ Միխայիլ Մխիթարյանը, սույն թվականի հոկտեմբերի 30-ին ը 31-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ քաղաքում կայացած (ETKF) 21-35 տարեկանների Անհատական կարատե մրցաձևում գրավել է 1-ին տեղը և դարձել Եվրոպայի չեմպիոն: Այս մասին իր պաշտոնական էջում հայտնում է Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան:


Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան շնորհավորում է երիտասարդ մարզիկին և մաղթում նորանոր հաջողություններ և հաղթանակներ: