Փաստեր Արամ Խաչատուրյանի կյանքից. այս պատմությունները դուք չգիտեիք

՚՚Սպարտակ՚՚ բալետի կրճատումը

Երևանում բեմադրվում էր Ա. Խաչատուրյանի ՙՙՍպարտակ՚՚ բալետը: Ամեն ինչ հրաշալի էր ընթանում, դահլիճը հիացած լսում էր: Սակայն առաջին գործողության կեսից Խաչատուրյանը, որ նույնպես այնտեղ էր, վեր կացավ և անպսպասելի դուրս եկավ դահլիճից: Գործողությունն ավարտվեց, սակայն կոմպոզիտորը դեռ այնտեղ չէր: Նրա դրսում տեսնողները հետո հարցրին, թե ինչն էր, էր նրան դուր չէր եկել: Խաչատուրյանը պատասխանեց, որ զայրացած է, քանի որ նրանք իր ստեղծագործությունից կրճատել էին 4 ամբողջական տակտ:

Այդ հատվածի ՙՙկորուստը՚՚ ունկնդիրները չէին էլ նկատել, սակայն Խաչատուրյանը չափազանց պահանջկոտ էր կատարողների նկատմամբ: ՙՙԵթե ես մնայի դահլիճում, մեծ աղմուկ կբարձրացնեի,՚՚ ասել էր նա:

Խաչատուրյանն ու նոտաների թուղթը

Մի սկսնակ կոմպոզիտոր Խաչատուրյանին է ներկայացնում իր ստեղծագործություններն ու խնդրում, որ վերջինս գնահատի այն: Խաչատուրյանն իր ձեռքն է առնում թուղթը, ուշադիր նայում դրան և ասում.

_Իսկ որտեղի՞ց եք գնել նոտաների այսքան լավ թուղթ: