Ինչու՞ էր Կարեն Դեմիրճյանի մորը Հ․Թումանյանն պահում իր տանը․ կատարվածի մասին քչերը գիտեն

Ցեղասպանության տարիներին գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով: Երկրում սով էր ու աղքատություն, սակայն շատ ընտանիքներ միեւնույն է որդեգրում էին գաղթական երեխաներին: Թումանյանը «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր եւ, դեմ գնալով միության սահմանադրությանն ու վարչության անդամներին, ստիպեց, որպեսզի միությունը որդեգրի երեք շնորհալի երիտասարդների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին եւ Վաղարշակ Նորենցին: Նրանցից առաջինը, ցավոք, մահացավ, իսկ վերջինն ապրեց եւ հուշեր գրեց Թումանյանի մասին՝ լի սիրով եւ անսահման երախտիքով:

Karen

Թումանյանն ինքն էլ 10 երեխա որդեգրեց, որենց մեջ էր նաեւ Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը։ Լուսնթագի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջեւ, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցրեց նաեւ քրոջը: Նրա համար ծնող դարձավ Թումանյանը: Լուսնթագի հետագա ողջ կյանքում որպես ամենալուսավոր ու պայծառ հուշ մնաց Թումանյանը: Նա այդպիսին մնաց իրեն հանդիպած բոլոր որբերի, յուրաքանչյուր մարդու կյանքում: