Ո՞ւմ տանն էր հյուրընկալվել Արամ Խաչատրյանը․ ճանաչեցի՞ք այս մարդուն
1965 թվականին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը միջազգային երաժշտական մրցույթի ժյուրիի կազմում հրավիրված էր Շվեյցարիա։ Այդ ժամանակ Չարլի Չապլինը 76 տարեկան էր և ապրում էր Ժնևից դուրս գտնվող վիլլայում։ Այդ տարիներին նա հազվադեպ էր հյուրեր ընդունում։
Զարմանալիորեն, Արամ Խաչատրյանը Չապլինից հրավեր է ստացել, որում Չապլինը խնդրում էր կոմպոզիտորին՝ հյուրընկալվել իր վիլլայում։

Ժամեր տևած զրույցից հետո Խաչատրյանը հարցրեց, թե որն է իր տխուր դեմքի առեղծվածը։ Չապլինը լուռ ժպիտով Խաչատրյանին տարավ իր առանձնասենյակ, որտեղ Խաչատրյանը լսեց ծանոթ ելևէջներ․հնչում էր հայ երաժշտության հանճար Կոմիտասի երաժշտությունը: Ապա Չապլինը մաեստրոյին ցույց տվեց Ջութակի կոնցերտի ձայնապնակը՝ ասելով, թե իր ամենասիրելի ստեղծագործությունն է։

Չապլինն ասաց Խաչատրյանին, որ դա իր ամենասիրելի երգերից մեկն է, և նա լսում է այն, երբ հոգին հանգստության կարիք ունի: Խաչատրյանին նվիրելով ձայնագրություններից մեկը՝ նա ավելացրեց. «Կյանքում մենք շատ ենք մտածում, շատ քիչ ենք զգում։ Իսկ հայկական երաժշտությունը զուտ հույզերի անծայրածիր օվկիանոս է…»։