Բնածին սրտի արատ ուներ, բայց գնաց ու ընկավ հանուն հայրենիքի. Հերոս Ազատ Մաջարյանի պատմությունը

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս՝ Ազատ Մաջարյանը հոկտեմբերի 30-ին կդառնար 21 տարեկան: Նրա հիշատակը խնկարկելու համար՝ հարազատները գնացել էին «Եռաբլուր»:

Հիմա «Եռաբլուրում» 21-ամյակի մոմերն են վառվում: Ազատը դատախազ դառնալու երազանք ուներ, շատ լավ ձայնային տվյալներ ուներ ու կարողանում էր հրաշալի երգել:

mayry narine grigoryan

Հերոսի մայրը՝ Նարինե Գրիգորյանը, խոստովանում է, որ չնայած մեծ հպարտությանը՝ անսահման կարոտել է որդուն: Վերջին անգամ նրան հանդիպել է 2019 թ. օգոստոսին, երբ գնացել էր Արցախ ու երեք օր մնացել:

Ազատը սրտի բնածին արատ ուներ, բայց ինքը որոշեց, որ ամեն գնով պիտի ծառայի և իր պարտքը կատարի հանուն հայրենիքի: Այդպես հաստատակամ էր իր բոլոր որոշումներում, որոշեց ու գնաց, գնաց ու չվերադարձավ…

hramanatar

Հերոսի հրամանատարը՝ Արսեն Ամիրխանյանը, կարոտով է հիշում իր զինվորին: «Հաղթանակ» ջոկատի հրամանատարն ասում է, որ Ազատը միշտ ժպտում էր, միշտ երգում էր, հնարավոր չէր նրան տեսնել ու իր աշխուժությամբ չոգևորվել:

harazatner

Դժվար է որևէ մխիթարություն գտնել այսպիսի վշտի մեջ, բայց մեր հերոսների ծնողները անսահման ուժեղ են: Չէ՞ որ նրանք են ծնել Ազատի նման առյուծ տղաներին:

Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսներին: