Դանիել Վարուժան և Արաքսի. մի մեծ սիրո պատմություն
Արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի սիրելի կնոջ անունն Արաքսի էր: Վարուժանն ու Արաքսին սիրահարված էին պլատոնական սիրով, սակայն Արաքսին հնարամիտ գտնվեց և հորը, որ հարուստ և շատ պահպանողական վաճառական էր, խնդրեց, որ նա վարձի Դանիելին՝ երիտասարդ ուսուցչին, իրեն տանը դասեր տալու համար: Ինքը՝ Արաքսին, մանկուց, իր ծնողների կամքով նշանված էր ուրիշի հետ: Շուտով, սակայն, հայտնի դարձավ Վարուժանի և Արաքսիի սիրային կապի մասին:
Արաքսիի ծնողները դեմ էին, նրանք նախընտրում էին հարուստ փեսացու իրենց դստեր համար, իսկ Վարուժանն աղքատ էր: Շուտով Արաքսիի մորաքույրն է փորձում իրավիճակը փոխել: Նա, որ աշխատում էր մի հայտնի գորգի գործարանում, գտնում է մի ուրիշ հարուստ փեսացու քրոջ դստեր համար, և Արաքսիի բռնի կերպոց նշանում են: Սակայն Արաքսին նշանդրեքի օրը մի երկտող է ուղարկում Վարուժանին, որտեղ խոստովանում է, որ առանց նրա չի կարող ապրել: Վարուժանն էլ այդ երկտողը ցույց է տալիս Արաքսիի փեսացուին: Փեսացուն հրաժարվում է Արաքսիից:

Վարուժանն ու Արաքսին ամուսնանում են, տեղափոխվում Վարուժանի հարազատ Բրգնիկը և երջանիկ ապրում: Նրանք ունենում են երեք զավակ՝ մեկ դուստր և երկու որդի: Ցավոք, 1915-ի ապրիլի 24-ի ոճրագործության զոհ է դառնում նաև Դանիել Վարուժանը: Նրա ընտանիքը գաղթում է ԱՄՆ և երեք երեխաներն էլ ամուսնանում են հենց այնտեղ, երեքն էլ հայերի հետ: