Գիտեի՞ք՝ աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակը գտնվում է Հայաստանում. լուսանկար

Գեղատեսիլ լեռնային տարածքում, Երևանից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա, Օրգով և Տեղեր գյուղերի մոտ է գտնվում աշխարհի առաջին ռադիոօպտիկական աստղադիտակը, որը գիտական շրջանակներում հայտնի է ROT-54 / 2.6 անունով: Այն նախագծել և ստեղծել է փայլուն գիտնական, ռադիոֆիզիկոս և ինժեներ Պարիս Հերունին, ում անունով էլ գործիքը կոչվում է Հերունու հայելային աստղադիտակ։


Պարիս Միսակովիչ Հերունին (1933-2008) խորհրդային գիտնական էր, ռադիոֆիզիկոս, ռադիոտեխնիկ, ինժեներ և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Դեռևս 1964 թվականին Մոսկվայի Էներգետիկական Ինստիտուտի շրջանավարտ, երիտասարդ և հավակնոտ Պարիս Միսակովիչը, ով աշխատել է որպես ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, Սերգեյ Կորոլևին առաջարկել է սկզբունքորեն նոր համակարգ արտաքին տիեզերական տարածության դիտարկման համար:

Патент под №1377941 на телескоп Геруни / ©Wiki


Հերունու աստղադիտակի մակետը, որը տեսել է Կորոլևը, ապշեցրել է մեծ դիզայներին. հայ հետազոտողն առաջարկել է ստեղծել աշխարհում առաջին ռադիոօպտիկական աստղադիտակը, որում հիմնական գնդաձեւ հայելին անշարժ է, և պետք է նպատակադրել երկրորդ՝ օժանդակ հայելու միջոցով։