Գիտե՞ք կենացի ժամանակ ինչու են ասում «Էէէհ». ինչ է իրականում նշանակում այդ արտահայտությունը
Շատերը հայկական եկեղեցիներում գուցե նկատած կլինեն խորհրդավոր նշան գլխավոր խորանի գագաթին։ Այն իրենից ներկայացնում է «Է» տառը, որը Հայոց այբուբենի 7-րդ տառն է և այն ուղիղ կապ ունի, թե ինչու ենք մենք՝ հայերս, կենաց խմելիս բացականչում «ԷՀ» վերև (երկինք) նայելով:
Հայկական եկեղեցիներում, հիմնականում խորանի վրա, կարելի է տեսնել կամ «Է» նշանը, կամ «Աստված սեր է» գրությունը։

Եկեք առաջին հերթին նայենք նշանի արժեքին: «Աստված սեր է» արտահայտության մեջ հայերեն «է» տառը նշանակում է «կա» կամ «նա կա», ինչը կարող է հնչել որպես հղում հենց Աստծուն: Ելքի 3-րդ գլխում Մովսեսը հանդիպում է Աստծուն: Մինչ Աստված պատվիրեց Մարգարեին ազատել իր ժողովրդին Եգիպտոսից, Մովսեսը հարցրեց.
«Եթե ես հասնեմ իսրայելցիներին և ասեմ նրանց՝ Ձեր նախնիների Աստվածն ինձ ուղարկեց ձեզ մոտ, իսկ նրանք հարցնեն ինձ՝ Ինչ է նրա անունը, ի՞նչ ասեմ նրանց»:
«Ես եմ, որ եմ» («Я тот, кто я есть», “I am who I am»), ասա նրանց «Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մոտ»,- պատասխանում է Աստված:
Աստված Մովսեսին ասել է, որ իր անունը «Ես ԵՄ», որը տեխնիկապես նշանակում է «Կա» կամ «նա, ով կա»: Այդպիսով նշանակում է, որ Աստված եղել է, կա և միշտ կլինի:
Նույնիսկ «Է» տառի արտասանությունը ուղեկցվում է արտաշնչմամբ, ուստի Աստծո գաղափարը, որպես կյանքի շնչառություն, ներկայացված է նույնիսկ տառի սիմվոլիկայում: Բացի այդ, այն, որ «Է» տառը այբուբենի 7-րդ տառն է, պատահականություն չէ: Աստվածաշնչում այդ թիվը վերագրվում է Աստծո արարքների շարքին, ինչպես նաև հենց Աստծուն։

Հետաքրքիր է, որ «Է» տառը հայոց այբուբենի միակ տառն է, որը կարող է ավելացվել որպես նախածանց կամ վերջածանց՝ նոր բառ ստեղծելու համար։ «Է»-ն ոչ միայն խորհրդանիշ է, այլ նաև բառ ինքնին։
Այս ամենից պարզ է դառնում, որ դեռ հին ժամանակներից կենաց ասելիս և «Էհ» արտասանելիս մարդիկ նկատի են ունեցել Տեր Աստծուն, այդպիսով իբրև օրհնություն տալով և երախտագիտություն հայտնելով Տիրոջը: