ՀԱՅԿԱԿԱՆ վանքում հայտնաբերվել է աշխարհի ԱՄԵՆԱՀԻՆ սուրը

2017 թվականին իտալացի ուսանողուհի Վիտորիա Դալլ’Արմելլինան այցելել է Վենետիկի Սան Լազարոյի Մխիթարյան վանք, երբ նկատել է ծանոթ սուրը: Սուրը սխալմամբ անվանվել է միջնադարյան արտեֆակտ, և ենթադրվում էր, որ մի քանի հարյուր տարեկան է:

Պարզվում է, որ սա աշխարհի ամենահին հայտնի զենքերից մեկն է։

Ավելի քան երկու տարվա վերլուծությունից հետո փորձագետները թվագրեցին 5000 տարվա պատմություն:

Համալսարանը կապ է հաստատել Սան Լազարո Դելիա Արմենիում գտնվող միաբանության անդամների հետ՝ օբյեկտի մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար:

Սերաֆինո Ջամուրլյանը հետազոտել է արխիվները և կարողացել ճանաչել սրի պատմությունը։ Սուրը, ըստ երևույթին, նվեր է ուղարկվել արվեստի գործերի կոլեկցիոներ Երվանդ Խորասանճյանի կողմից միաբան Ղևոնդ Ալիշանին մոտ 150 տարի առաջ:

Ալիշանը եղել է հայտնի բանաստեղծ և գրող, հայտնի անգլիացի արվեստաբան Ջոն Ռասկինի ընկերն էր: Նա մահացել է 1901 թվականին, և նրա ունեցվածքը տեղափոխվել է վանք:

Ըստ նվիրատվության կից փաստաթղթի, որը գրված է ձեռագիր հայերենով և թվագրվում է 19-րդ դարի երկրորդ կեսով, սուրը հայտնաբերվել է պատմական փոքր Հայաստանում՝ Կավակայում, Տրապիզոնից ոչ հեռու գտնվող բնակավայրում։

Զարմանալին այն է, որ սուրը պատրաստված է պղնձի և զառիկի խառնուրդից, որն օգտագործվել է մոտ 5000 տարի առաջ: Սուրը պատրաստվել է այն վայրում, որտեղ հետագայում խեթերը նկարագրել են Հայասա անունով ցեղին:

Սա հերթական հայտնաբերված արտեֆակտն է` հայերի կողմից պատրաստված, որը համարվում է աշխարհի ամենահինը բոլոր հայտնաբերվածներից: