Մեկ խաչի վրա հիշատակվեց երեք սերունդ. Գետափում տեղադրվել է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչ
Մեր երկրում ամեն օր առնվազն մեկ համայնքում բացվում են հուշարձաններ, հուշակոթող-խաչքարներ՝ նվիրված մեր հերոս զինվորներին, ովքեր ընկան պատերազմում՝ մեզ և մեր հայրենիքի պաշպանելու համար: Ցավոք, չկա որևէ քաղաք, գյուղ կամ համայնք, որտեղ զոհեր չլինեն, և Շիրակի մարզի Գետափ գյուղը ևս բացառություն չէ:

Նոյեմբերի 2-ին Գետափ համայնքում տեղի ունեցավ արցախյան 3 գոյամարտերի ընթացքում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված խաչի տեղադրման և օծման հանդիսավոր արարողություն: Այստեղից ևս շատ հայորդիներ են մասնակցել պատերազմին, և, դժբախտաբար, զոհվել՝ հանուն հայրենիքի և գալիք սերունդների:
Ուստի, բոլորս ենք պարտական նրանց թափած արյան և այդքան երիտասարդ, հավատով լի կյանքերի համար: Այսպես են մտածում նաև Գետափի բնակիչները, ովքեր որոշել էին հարգանքի տուրք մատուցել բոլոր 44-ամյա պատերազմի զոհերի հիշատակին և ստեղծել մի կոթող, որը պահապան կլինի մեր բոլոր հեոսներին:
Գետափ համայնքից արցախյան առաջին պատերազմում մանակցել և ընկել են 3 հերոս՝ Սիրեկան Զաքարյանը, Լեռնիկ Մխիթարյանը և Գուրգեն Արշակյանը: 44-օրյա պատերազմում Գետափ համայնքից զոհված հայորդիներն են Մանուկ Ղազարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Վահան Թադևոսյանը։

Խաչը՝ որպես քրիստոնյայի կյանքում ճշմարտության և արդարության խորհրդանշան, տեղադրվեց Գետափի քաջորդիների համար: Բոլոր հերոսների անունները հիշատակված են խաչի վրա, քանզի խաչով մեզ հայտնվում է Աստծո սերն ու արդարությունը:
Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր ընկած քաջորդիներին: