Միակ բևեռախույզը, ով 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում ազգությամբ ՀԱՅ է. ո՞վ է նա
Խոսքը հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մասին է: Նա հորական կողմից հայ է, իսկ մորական կողմից՝ ռուս:
1963 թ. ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։
1963–1965 թթ. աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974–1992 թթ. վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։
1969-1971 թթ. եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973 թթ.՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979 թթ.՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991 թթ.՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։
1987 թվականին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռ։
Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի երկու բևեռներում Եղել է ՌԴ Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, Պետդումայի փոխնախագահ։