87-ամյա հայուհի բլոգեր տատիկը սոցիալական ցանցերի աստղ է դարձել

Լինա Արտեմովնան՝ 87-ամյա տատիկը հայտնի է դարձել համացանցում իր անկեղծության ու ճշտախոսության շնորհիվ։ Սոցիալական ցանցերում տատիկը խոսում է ժամանակակից երիտասարդության կյանքի ու արժեքների մասին՝ մատուցելով այն կովկասյան թեթև առոգանությամբ։

Նա հայուհի է՝ Բաքվից, ով 1989 թվականից բնակվում է Ռուսաստանում՝ Մոսկվայում։

Սրամիտ և խելացի տատիկի էջում հրապարակումների ու գրառումների հեղինակը թոռնուհին է։ Աղջիկն ակտիվորեն կիսվում է տատի հետ նամակագրությամբ և տեսանյութերով, որտեղ տատիկը պարում է, պատրաստում ու զրուցում նորաձևությունից։

87-ամյա բլոգերը հետևորդներ ունի՝ աշխարհի տարբեր ծայրերից։

Ցավոք, ամիսներ առաջ, տատիկը մահացել է, սակայն մինչ այժմ էջը պահպանում է իր հազարավոր հետևորդներին, հրապարակում տատիկի տեսանյութերը։