Անհետ կորածների ցուցակում միակ կինը՝ Իրինա Մուսայելյան

Խոսքն Իրինա Լավրենտի Մուսայելյանի մասին է, ով պայմանագրային զինծառայող էր Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված գումարտակում։

Հերոս կինը Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից է։ Նրա հայրը զոհվել էր դեռևս Արցախյան առաջին պատերազմում, իսկ ամուսինը՝ Վաղինակ Մուսայելյանը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի սպա է եղե և զոհվել 1996 թվականին՝ հատուկ գործողություններից մեկի ժամանակ։ Իրինան այդ ժամանակ հղի է լինում և լույս աշխարհ եկած որդուն կոչում է ամուսնու անունով։

Հերոս հայուհին, ով արդեն չորս տարի է, ինչ պայմանագրային զինծառայության էր անցել,  պատերազմ է մեկնել առաջին օրը, նրան ու զինակիցներին տարել են Թալիշ: Նույն օրը՝ ժամը 16:00-ից հետո, նրա հետ հեռախոսային կապն ընդհատվել է:

Նրա անունը անհետ կորածների ցուցակում է։ Իրինան այդ ցուցակում միակ կինն է:

Հարազատները կարծում են, որ Իրինա Մուսայելյանը գերեվարված է, և սպասում են նրա վերադարձին։