Աշխարհի ամենակարճ պոեմը գրել է Վիլյամ Սարոյանի տղան. ինչու՞ են բոլորը վիճաբանում

Այս բանաստեղծությունը գրել է Արամ Սարոյանը՝ Վիլյամ Սարոյանի տղան, ամերիկահայ բանաստեղծ, գրող, կենսագիր, հուշագիր և դրամատուրգ:

Սարոյանի քառոտանի «մ»-ն (m) գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենակարճ բանաստեղծություն: Այն առաջացրել է բուռն քննարկումներ: Ոմանք կարծում են, որ այն պարզապես «m» և «n» տառերի կապակցությունն է, ոմանք «ես եմ»՝ «I’m» բառերի խաղը:

Самое короткое стихотворение в мире Арама Сарояна - Вне Строк

Արամ Սարոյանը նաև ամենահակասական բանաստեղծության հեղինակն էր, որտեղ պարզապես գրված է. «Փայլում է»՝ “lighght”, դատարկ էջի կենտրոնում։ Այս բանաստեղծությունը ընտրվել է Ջորջ Պլիմփթոնի կողմից «Ամերիկյան գրական անթոլոգիայի» մեջ ընդգրկվելու համար և ստացել է 500 դոլարի չափով դրամական մրցանակ արվեստի ազգային հիմնադրամից, ինչը հսկայական բանավեճ է առաջացրել ԱՄՆ կառավարության մասնակցությամբ: Թե ինչպես այդ յոթ տառը կարողացավ վախեցնել մի ամբողջ ազգի: