Ես նրա զենքն էի, մեկ անգամ նա ինձ մերժեց, բայց հետո հավերժ ինձ հետ կապվեց․Գ․ Չաուշի կնոջ անկեղծ խոստովանությունն

Ինչպես գիտեք ֆիդայիններին արգելված էր ամուսնանալ ու ընտանիք ունենալ։ Ահա, Գևորգ Չաուշի կյնքից մի դրվագ, թե ինչպես համառ կինը հասավ իր ուզածին։

Եղսո. հենց այսպես էին դիմում մտերիմներն ու զինակիցները Հեղինե Չաուշին։ Նա  ոչ միայն հայ ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի՝ Գևորգ Չաուշի կինն էր, այլև նրա հավատարիմ զինակիցը։

chaush

Գևորգ Չաուշը դեռևս 16 տարեկան հասակում ճանաչում էր Եղսոյին, ընտանիքի միակ զավակն էր Եղսոն, բայց բնավորությամբ փոքր տարիքից արդեն համառ էր։ Ծնողները լավ էին ճանաչում իրենց աղջկան ու շատ հարցերում վստահում էին հենց նրան։   11 տարեկան հասակում աղջիկը որոշում է կայացնում միանալ Հայդուկային շարժմանը։

Երբ Գևորգն ընդունում է հայդուկության ուղին, Եղսոյին կանչում է իր մոտ և ասում, որ իրենց միջև ամեն ինչ վերջացած է, քանի որ ինքն ամուսնացած է զենքի հետ։

1905 թվականին Եղսոն փախչում է իր տնից և Ստեփան վարդապետին ուղարկում է Գևորգի հետ հանդիպման։ Աղջկան մեկ անգամ արդեն ծնողները բռնի  կերպով ամուսնացրել էին, բայց դա նրան չխանգարեց իր ուզածին հասնելու համար։ Եղսոն որոշել էր կյանքին վերջ տալ, քանի որ առանց Գևորգի իր կյանքն իմաստ չուներ։ Ամուսնանալու առաջարկը Գևորգը միանգամից մերժում է, բայց բազմաթիվ հորդորներից հետո որոշում է գնալ՝ իր սրտի ցանկությանն ընդառաջ։ Գևորգը համաձայնվում է ու նույն օրն էլ հարսանիք է կազմակերպում։