ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկվորյակներ Ալբերտը և Ալենը հայ են․ տեսեք՝ ինչ բարձունքների են հասել նրանք ԱՄՆ-ում

Դիտեք տեսանյութը վերջում:

Հայտնի փաստ է, որ հայերը ճակատագրի բերումով սփռված են աշխարհով մեկ։ Մեր հայերնակիցները իրենց բազմաթիվ մեծ գործերով ոչ միայն իրենք են հայտնի դարձել աշխարհին, այլ նաև այդ կերպ նպաստել են հայերի և Հայաստանի մասին դրական կարծքի ձևավորմանը ողջ աշխարհում։


Բազմաթիվ են փաստերը հայտնի հայերի մասին և մենք պարբերաբար ձեզ կներկայացնենք դրանք։ Այս անգամ, սակայն, որոշել ենք խոսել ոչ այդքան հայտնի հայերի՝ երկվորյակ եղբայրներ Ալբերտ և Ալեն Հյուզերի մասին։


Ալբերտ և Ալեն Հյուզ եղբայրները երկվորյակներ են, նրանք Ամերիկայում հայտնի սցենարիստներ, պրոդյուսերներ և կինոռեժիսորներ են:


Նրանք ծնվել են Ամերիկայի Միչիգան նահանգում: Նրանց հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրը՝ ամերիկահայ, ում ընտանիքը իրանահայեր էին: Փոքր տարիքից եղբայրները շատ են սիրել աշխատել տեսախցիկների հետ, այդ պատճառով մայրը 12 տարեկան հասակում նրանց սեփական տեսախցիկ է նվիրել:

Մանրամասները՝ տեսանյությում: