ՀԱՅ ըմբիշները աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալները

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունը:

130 կգ քաշային կարգի չեմպիոնական գոտեմարտում Դավիթ Օվասապյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Հրաչյա Պողոսյանը՝ շանս չտալով մոլդովացի մրցակցին:

Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նախօրեին պարտվել էր կիսաեզրափակիչում, բայց իրավունք էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշը գոտեմարտեց Բելառուսը ներկայացնող Ալիակսանդր Պեչուրենկայի հետ և առանց որևէ բարդության վաղաժամ հաղթանակ տարավ: