Հայրենասեր և անձնուրաց կապիտանը այդպես էլ չնահանջեց․ կարդացեք հերոս Երվանդ Արտյոմի Հովհաննիսյանի հերոսական պատմությունը

Երվանդ Արտյոմի Հովհաննիսյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզի Աշտարակի շրջանի Ավան գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 2004-2008 թվականներին ընդունվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2008-2011 թվականներին ծառայել է N զորամասում և բնակվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։

ervand

2013 թվականին Երվանդն ամուսնացել է և ունեցել է 3 երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։ 2015-2020 թվականերին ծառայել է նույն զորամասում՝ որպես գումարտակի թիկունքի պետ, կոչումով՝ կապիտան։

girq

2016 թվականին մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին և այդ պատերազմի ընթացքում ոչ լրիվությամբ կորցրել լսողությունը։ Երկար բուժումից հետո Երվանդի լսողությունը վերականգնվել է։

2020 թվականի սեպտեմբերի 27-ի չարաբաստիկ առավոտը ճակատագրական եղավ հազարավոր հայորդիների համար։ Լինելով հայրենասեր կապիտան՝ նա չնահանջեց և կանգնեց իր քաջ զինվորի կողքին ու անմահացավ մարտի ժամանակ՝ թողնելով մեծ անուն, պատիվ, հարգանք։

Երվանդի աճյունն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ իր հավերժի ճամփորդ զինվորի կողքին։

erablur

Իր գերազանց ծառայության ընթացքում Երվանդը պարգևատրվել է մի շարք մեդալներով և պատվոգրերով՝ Մարտական Խաչ 1-ին աստիճանի, «Զինվոր հայրենյաց», «Դրաստամատ Կանայան»,«Արիության» և շատ ուրիշ մեդալներով։