Հենց այս հայն է ռուսական թատրոնում սկզբնավորել ֆանտաստիկ ռեալիզմը. յուրաքանչյուր հայ պետք է իմանա նրա մասին

Խոսքը Վախթանգովի անվան թատրոնի հիմնադիր Եվգենի Բագրատի Վախթանգովի մասին է: Պարզվում է՝ նա հայրական կողմից հայ է:

Եվգենի Վախթանգով - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Եվգենի Վախթանգովը ռուսական թատրոնում սկզբնավորել է ֆանտաստիկ ռեալիզմը և իր՝ վախթանգովյան ուղղությունը։ Նա նաև Մոսկվայում հիմնադրել է դրամատիկական թատրոն։

Ծնվել է հայ մեծահարուստ գործարանատիրոջ ընտանիքում։ 1893-1903 թվականներին սովորել է Թիֆլիսի, ապա՝ Վլադիկավկազի գիմնազիաներում։ 1901 թվականին բեմադրել է պիեսներ, խաղացել ներկայացումներում, գրել է հոդվածներ, բանաստեղծություններ և տպագրել տեղի «Թերեք» թերթում։ 1903 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտության, ապա տեղափոխվել իրավաբանության ֆակուլտետ։

1909-1911 թվականներին սովորել է Ալեքսանդր Ադաշևի թատերական դպրոցում։

1910 թվականին իր ուսուցչի՝ Լեոպոլդ Սուլերժիցկու հետ Փարիզի «Ռեժան» թատրոնում բեմադրել է Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչուն» պիեսը։ 1911 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ 1912 թվականին Շվեդիայում, Դանիայում և Նորվեգիայում ծանոթացել է տեղի թատերական կյանքին։

1913 թվականին հիմնադրել և ղեկավարել է Ուսանողական դրամատիկական (հետագայում՝ «Մանսուրովյան») ստուդիան, որը 1921 թվականին դարձել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 3-րդ ստուդիա, 1926 թվականին՝ Վախթանգովի անվան դրամատիկական թատրոն։

Մահացել է 1922 թվականին 39 տարեկան հասակում: