Ինչպե՞ս այս Սուրբ Գիրքը փոխեց հազարավոր մարդկանց կյանքեր
Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում է գտնվում Սուրբ Գիրքը, որի մասին լեգենդներ են պատմվում, որոնք, վստահաբար իրական են։

Սուրբ Ավետարանն արդեն 10 տարի է, որ բերվում է Ս. Գևորգ եկեղեցի: Գիրքը 1970-ին` ներգաղթի ժամանակ, Պարսկաստանից բերել է Ծառուկյաններից Տաճատ անունով մեկը և նվիրաբերել Մատենադարանին:

Գրվել է Բարսեղ քահանայի ձեռքով 1496թ․ Վանի Քաջվերունաց գավառի Ասպինա գյուղում։ Այն հրաշագործ է, շատ մեծ պատմություններ կան Ավետարանի հետ կապված։ Գիրքը ժողովուրդն իր հետ, գաղթի ճանապարհներով անցնելով, հասցրել է Պարսկաստան։
Հայտնվել է Շուրիշկան գյուղում: 1900-ից դրվում է եկեղեցում և ծառայում ժողովրդին: Ուխտավորներ են եկել տարբեր երկրներից, եկել են Ս. Գրքին ուխտի: Երբ գյուղի վրա հարձակում է եղել, գիրքը պահել են ավազների մեջ: Երբ յոթ տարի հետո գնացել են հանելու, տեղը աղբյուր է բխել։ Մարդիկ կարծել են, որ գիրքը ամբողջովին քայքայվել է։ Հանելուց հետո միայն 7 էջն է թրջված եղել։ Այդ աղբյուրը կոչվում է Պապի աղբյուր, որտեղ պարսիկներն ուխտի են գնում։

Վկայություններ շատ կան, որ Ս. Գրքին ուխտի գնալուց հետո շատերը մոռացել են իրենց խնդիրների մասին: Նրանք եղել են հոգեկան հիվանդներ, ի ծնե տարբեր արատներ ունեցող երեխաներ և այլք: Մարդիկ հավատաքով են գալիս, աղոթում, ստանում Ս. Ավետարանի օրհնությունը։
Այսպիսի վկայություններ պատմում են նաև Մուղնի եկեղեցում գտնվող օծված յուղի մասին։ Ասում են, որ դրանով օծվելուց հետո ևս տասնյակ մարդիկ են մոռացել իրենց առողջական կամ ֆիզիկական խնդիրների մասին։ Այն իսկապես որևէ երկնային բուժիչ ուժ ունի իր մեջ։