Լոս Անջելեսում հուշաքար կբացվի՝ 44-ամյա պատերազմի զոհերի հիշատակին

«Լոս Անջելեսում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի»,- տեղեկացրել է ծնունդով էջմիածնեցի Կարեն Վարդանյանը, ով այժմ բնակվում է Ամերիկայում։
«Մենք ունեցել են Արցախյան առաջին պատերազմ, Ապրիլյան, Տավուշյան պատերազմ։ Բայց սեպտեմբերի 27-ից հետո ես այդ պատերազմի մեջ եմ, իմ հոգին հանգստություն ու խաղաղություն չի գտնում:
Ու ինձ պես շատ հայեր կան ու մեզ պետք է մի անկյուն, որ մենք երբեք չմոռանանք սեպտեմբերի 27-ը, չարաբաստիկ այդ օրերը, մեր զոհված Զինվորներին։ Հենց դրա համար ցանկացա. որ այս խաչքարը առանձնանա, այն տարբերվելու է իր քարատեսակով. ես ընտրել եմ սև տուֆ: Փառք աստծո, որ սրբազանը անիջապես համաձայնություն տվեց խաչքարի տեղադրմանը»
