Միայն իմանաք՝ որ առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմի հեղինակն է նա. ճանաչենք մեր տաղանդավոր հայերին

Խոսքը Լև Կոնստանտինի Ատամանովի մասին է: Ազգանունը՝ Ատամանյան, որն էլ հենց հուշում է ռեժիսորի հայ լինելու մասին:

1926 թվականին ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը կինոռեժիսորի դիպլոմով։ 

1928 թվականին աշխատել է ռեժիսորի օգնական «Պետզինֆիլմ» կինոֆաբրիկայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։

Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկն է։ Աշխատել է Հայաստանում, որտեղ նկարահանել է «Շունն ու կատուն» (1938) և «Կախարդական գորգ» (1948) մուլտիպլիկացիոն ֆիլմերը։

«Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմն է։ 

1955 год - Пес и кот

1949 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ի ռեժիսոր։ Նրա «Դեղին արագիլը» (1950), «Ալվան ծաղիկը» (1952), «Ոսկե այծքաղ» (1954), «Շունն ու կատուն»  (1955 )  «Ձյունե թագուհին» (1957) և այլ ֆիլմեր պարգևատրվել են տարբեր միջազգային կինոփառատոնների, այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակներով և պատվավոր դիպլոմներով։ 1960-ներին՝ ռեժիսորական կոլեգիայի տիկնիկային միության նախագահ։ 

«Գավ անունով փիսիկը» մուլֆիլմաշարի ռեժիսորն է։