ՙՙՍա բացառիկ արդյունք է հայ բնցքամարտի պատմության մեջ՚՚. աշխարհի առաջնությունում ՀԱՅԱՍՏԱՆԸ կունենա առնվազն 2 բրոնզե մեդալ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: ՀԱՅ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը և Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում են: Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու Աշխարհի առաջնությունում։
Քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցավարների որոշմամբ զիջել էր Թաիլանդը ներկայացնող մրցակցին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ մրցավարները անարդարացիորեն հաղթանակը շնորհել էին Բաչկովի մրցակցին, մինչդեռ Բաչկովը նկատելի առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ:
Մենամարտից անմիջապես հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը ու հետամուտ եղել արդարության վերականգնմանը:
Մրցավարական հանձնաժողովի քննարկումներից հետո արդարությունը վերականգնվել է ու հաղթանակը շնորհվել է Հովհաննես Բաչկովին:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Դա նշանակում է, որ երկու բրոնզե մեդալն ապահովված է, ինչը բացառիկ ցուցանիշ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ:
1/4 եզրափակիչում մեր Դավիթ Չալոյանը կամային հաղթանակ տոնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ։
Առաջին ռաունդում զիջելով 5։0 հաշվով երկրորդ ու երրորդ ռաունդներում մեր մարզիկը իսկական քամբեք արեց ու մրցակցից պոկեց հաղթանակը։
