Հայտնաբերվել է ողջ Եվրոպայով անցնող հնագույն ստորգետնյա թունելների ցանց, որը սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհից

Խորհրդավոր բացահայտում, որը ցույց է տալիս հայերի և եվրոպացիների հնագույն կապի մասին։

Հնագետները բացահայտել են քարեդարյա շրջանի 1000-ավոր ստորգետնյա թունելներ, որոնք անցնում են ողջ Եվրոպայի տարածքով՝ Շոտլանդիայից մինչև Հայկական լեռնաշխարհ:

Գերմանացի հնագետ Հենրիխ Կուսչը իր «Հնագույն աշխարհի տորգետնյա դռան գաղտնիքները» գրքում բացահայտում է, որ հարյուրավոր թունելները փորվել են նեոլիթյան շրջանի բնակավայրերի տակ՝ ամբողջ Եվրոպայի երկայնքով, և այն փաստը, որ շատ թունելները 12.000 տարի պահպանվել են, ցույց է տալիս, որ թունելների ցանցի կենտրոնը պետք է որ հսկայական լինի:

«Գերմանիայի Բավարիա քաղաքում միայն հայտնաբերվել են 700 մետրի հասնող թունելներ: Սիրիայում, Ավստրիայում հայտանբերվել են 350մետր ունեցող թունելներ: Ողջ Եվրոպայի տարածքով դրանք 1000-ների են հասնում Շոտլանդիայի հյուսիսից դեպի Միջերկրական»,- ասում է Կուսչը:

Թունելները բավական փոքր են՝ մոտավոր 70սմ լայնքով, որը միայն մեկ մարդու տեղաշարժման համար է նախատեսված: Որոշ տեղերում կան փոքր սենյակներ, նստատեղեր և պահուստատեղեր:

Մինչ շատերին թվում է, թե քարե դարում մարդիկ պրիմիտիվ էին, ի հայտ են գալիս այնպիսի գտածոներ այդ շրջանից, որոնք ապացուցում են հակառակը:

12.000 տարվա վաղեմության Պորտասարը, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Ուրֆայից մի քանի կիլոմետր հեռավորության  վրա, մարդկության նախնական շրջանի նիստ ու կացի, մշակույթի ու հավատալիքների մասին նոր լույս սփռեց ողջ աշխարհում:

Եվ ահա այս տարածված թունելների ցանցի բացահայտումը ևս մեկ անգամ ապացուցում է մեր նախնիների զարգացվածության փաստը: Այս թունելները իրականում՝ ինչի համար են նախատեսված, դեռևս միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն կարծիք կա, որ նրանք կառուցվել են, որ մարդիկ ազատ և ապահով տեղաշարժվեն մի երկրից մյուսը: Իսկ մի՞գուցե մարդիկ հենց այս թունելների միջոցով են Հայկական լեռնաշխարհից՝ մարդկության բնօրրանից տարածվել Եվրոպայում:

Գաղտնիք չէ, որ բրիտները, բավարացիները, էտրուսկները Եվրոպա են գնացել Հայկական լեռնաշխարհից: