Թուրքիան թաքցնում է սա. ՀԱՅԿԱԿԱՆ կղզի Բոսֆորի նեղուցում
Ստամբուլը գեղեցիկ է դարձնում հատկապես Բոսֆորի նեղուցը, որը բաժանում է քաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև:
Բոսֆորի երկու կողմերում կառուցված ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը ստեղծվել է ճարտարապետների հայկական ընտանիքի՝ Բալյանների կողմից։ Այս հոդվածը կբացատրի Բոսֆորի միակ կղզու քիչ հայտնի պատմությունը և նրա կապը հայերի, մասնավորապես Բալյանների հետ։
Բալյանները ծառայել են որպես օսմանյան սուլթանների է ճարտարապետներ և նրանց հեղինակությամբ է ստեղծվել Ստամբուլի ճարտարապետության մեծ մասը: Բալյանները նաև կառուցել են եկեղեցիներ, դպրոցներ և առանձնատներ ողջ կայսրության հայ համայնքների համար, բայց հիմնականում Ստամբուլում, հատկապես Բոսֆորի երկայնքով:
Սակայն մինչև 2000-ական թվականները Թուրքիայում չի բարձրաձայնվել Բալյանների անունը, այլ հիշատակվել է իտալացի ճարտարապետը՝ «Բալիանի» անունով։

Մինչ Օսմանյան սուլթանները Բալյաններին հրամայում էին պալատ կառուցել մեկը մյուսի ետևից, նրանք սկսեցին հսկայական պարտքեր կուտակել և ստիպված էին սնանկության մասին հայտարարել 1876 թվականին։ Կայսրության գլխավոր ճարտարապետ Սարգիս Բալյանին նույնպես մեծ գումարներ էին պարտք։ Եվ Սուլթան Աբդուլհամիդը որոշեց Բալյանին տալ Բոսֆորի միակ կղզին՝ որպես նրա պարտքի փոխհատուցում։ Կղզին իրենից ներկայացնում էր ընդամենը ժայռերի խումբ Կուրուչեսմե գյուղի դիմաց, Բոսֆորի նեղուցի մեջտեղում։
Բալյանը որոշեց այդ ժայռերի վրա ամառանոց կառուցել, որպեսզի սիրով վայելի իր կնոջ՝ Մաքրուհի Դադյանի հետ, ով Օսմանյան կայսրությանը Վառոդ և զենք մատակարարող մեկ այլ հայտնի հայ ընտանիքի դուստրն էր։ Ցավոք, Մաքրուհին շուտով մահացավ երիտասարդ տարիքում տուբերկուլյոզի պատճառով, և Սարգիսը սկսեց ապրել կղզում:
Կղզին հայտնի է դարձել որպես Սարգիս-Բեյ, Սարգիս Բալյանի մտավոր և ստեղծագործական ընկերների հանդիպման վայր: Նրա հյուրերից մեկը եղել է հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկին, ով միշտ կանգ է առել այս կղզում, երբ եղել է Ստամբուլում։ Այստեղ են ստեղծվել նրա որոշ հայտնի ծովային կտավները:
Սարգիս Բալյանը մահացավ 1889 թվականին, և, ցավոք, նրա ժառանգները կղզին չկարողացան պահել։ Կառավարությունը զավթեց կղզին և սկսեց օգտագործել այն որպես ածխի պահեստ՝ Բոսֆորը հատող շոգենավերի համար։ 1940 թվականին Բալյանի ժառանգներին հաջողվել է կղզին վերադարձնել իրենց սեփականությանը, սակայն 1957 թվականին նրանք կղզին վաճառեցին Գալաթասարայ մարզական ակումբին՝ Թուրքիայի ամենահայտնի մարզական հաստատություններից մեկին։ Կղզին վերանվանվել է Գալաթասարայ կղզի և ընդլայնվել է լողավազաններով և սպորտային կառույցներով։
Թուրքիայի հայերի մասին շատ գաղտնի ու անասելի պատմություններ են պտտվում։ Թուրքերը կարող են չիմանալ կամ չուզենան բարձրաձայնել, բայց միևնույն է, ճշմարտությունը հավերժ թաքցնել հնարավոր չէ: