«Վախկոտ կենդանիներ, խղճացեք ձեր զինվորներին». ո՞ւմ էին ուղղված «Վրեժ» ջոկատի հրամանատար Արամ Թերզյանի խոսքերը

1920 թվականին տեղի ունեցավ Հաճընի հերոսամարտը Լեռնային Կիլիկիայի Հաճըն քաղաքում, որտեղ տեղի ունեցան հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրքական կանոնավոր զորքերի դեմ։

Թուրքական զորքերի հրամանատար Կոզան օղլու Դողանը Հաճնի պաշտպանության ղեկավարներին ներկայացրեց վերջնագիր՝ պահանջելով հանձնել քաղաքում գտնվող նախկին կամավորներին, 1000 հրացան և ուղարկել 3 բանագնաց՝ իբր խաղաղություն հաստատելու նպատակով։ Հայերը մերժեցին վերջնագիրը, արդյունքում թուրքերն անցան հարձակման և քաղաքը գրեթե շրջապատեցին։

Կատաղի մարտերից հետո գրավեցին վանքը, սակայն լիակատար շրջապատման մեջ քաղաքը հերոսաբար պաշտպանվում էր։ Թուրքական հրամանատարությունը փորձեց բանակցությունների միջոցով ծնկի բերել հաճընցիներին, սակայն ապարդյուն։ Մոտ 200 կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին և կրակ բացեցին թուրքերի վրա։

«Վրեժի» ջոկատի հրամանատար Արամ Թերզյանը թուրքերին ուղղված իր ուղերձում ասել է.

«Վախկոտ կենդանիներ, խղճացեք ձեր զինվորներին, նրանց թիկունքից կրակելու փոխարեն գնացեք առաջնագիծ և տեսեք, թե ինչպես են հայերը իրականում ձեզ դիմավորում»։

Այդ օրը մարտում սպանվել է 300 թուրք և 15 կորուստ հայկական կողմից։