Ադրբեջանը պետք է 40000 եվրո վճարի երկու հայի, ո՞վ ենք նրանք. մանրամասներ

2014 թվականին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել և խոշտանգվել էին Ադրբեջանում:

77-ամյա Մամիկոն Խոջոյանը երկու ամիս մնացել էր գերության մեջ։ Վերադառնալուց կարճ ժամանակ անց նա մահացել էր․ մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան:

papik

1981թ ծնված Կարեն Պետրոսյանը մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական գյուղում։ Հայկական կողմին մեկ օր անց վերադարձվել էր նրա դին՝ բռնության հետքերով։

Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները:

Ադրբեջանը պարտավոր է Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի իրավահաջորդներին վճարել 40000-ական եվրո։