Դաշնակցական բժշկուհին, ում բոլշևիկներն աշխատանքի վերցրին

Կատարինե Զալյան- Մանուկյանը մասնագիտությամբ բժշկուհի էր և ՀՅԴ անդամ: Նա նաև քաղաքական գործիչ էր, Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի 2-րդ գումարման անդամ: Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կինն էր: Լինելով բժշկուհի՝ նվիրվել էր գաղթականների ու որբերի օգնության գործին: Որբանոցներից մեկում էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Արամ Մանուկյանին, ում հետ էլ ամուսնացել է 1917 թվականին, Երևանում։ 1919 թվականին այդ ամուսնությունից ծնվում է Արամ Մանուկյանի և Կատարինե Զալյան-Մանուկյանի միակ ժառանգը` Սեդա Մանուկյանը: Նրանց ամուսնական կյանքը տևել է երկու տարուց էլ պակաս, քանի որ 1919 թվականի հունվարի 29-ին Արամ Մանուկյանը մահացել է բծավոր տիֆից։

Հայաստանի խորհրդայնացումից հետո Կատարինեն մանկահասակ դստեր հետ ապաստանել է քրոջ բնակարանում, ապա մեկնել է Կրասնոդար ՝ Արամ Մանուկյանի ազգականների մոտ։ 1927 թվականին վերադարձել է Երևան և կրկին նվիրվել բժշկությանը։ Բոլշևիկները համապատասխան մաշկաբան -մասնագետ չգտնելով Կատարինեին ընդունել են աշխատանքի։ Մինչև 1937 թվականին ապրել են ծանր պայմաններում:

Կատարինեն մահացել է 1965 թվականին։