Հայ կին, որը սրբադասվեց և հայերի, և վրացիների կողմից. ով էր նա

Շուշան-Վարդենին համարվում է Վարդան Մամիկոնյանի դուստրը, թաղված է Վրաստանում և համատեղ սրբադասվել է և հայերի, և վրացիների կողմից: 451 թ. Ավարայրի ճակատամարտից հետո նա ամուսնացավ վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը, սակայն, որոշ ժամանակ անց, քաղաքական նկատառումնորից ելնելով՝ ուրացավ քրիստոնեական հավատը և կրոնափոխ եղավ: Սա բաժանեց Շուշանին Վազգենից, և Շուշանը նրան թույլ չէր տալիս նույնիսկ տեսնել իրենց երեխաներին:

Շուշանը հեռանում է Ցուրտաց վանք և սկսում վարել ճգնավորի կյանք մի մութ ու խոնավ խցում: Վազգենը պահանջում է նրանից նույնպես ուրանալ Քրիստոնեությունը և 6 տարի շարունակ անասելի տանջանքների է ենթարկում Շուշանին: Յոթերորդ տարում Շուշանը մահանում է: Նա պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև՝ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ: