Հայաստանի խորհրդավոր ՀՍԿԱՆԵՐԸ. ովքեր են եղել ՀԱՅԵՐԻ նախնիները
Մարդաբանները, գիտնականներն ու անկախ հետազոտողներն արդեն երկար տարիներ ՀՍԿԱ մարդկանց մնացորդներ են գտնում Հայաստանի լեռներում։ Այսօր Հայաստանի շատ գյուղերի բնակիչներ համոզված են, որ հեռավոր անցյալում եղել են հսկաների մի ամբողջ քաղաքներ։
Գյումրիում, Լճաշենում, Խոտում, Եղվարդում, Գոշավանքում, Օհանավանում և այլ բնակավայրերում հայտնաբերված բազմաթիվ դամբարանները կարող են մասամբ հաստատել այդ պնդումը։

Հայաստանի լեռնային շրջաններում հայտնաբերել է հսկաների ներկայության 5000 տարի առաջվա վկայություններ։
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում հայտնաբերվել են 12 մետր բարձրությամբ և 600 տոննա կշռող մեգալիթներ: Տեղական լեգենդները ասում են, որ ժամանակին այստեղ եղել է մեծ քաղաք, որը բնակեցված էր հսկաներով: Սրանից կարող ենք ենթադրել, որ հսկաների մասին առասպելները, որոնք շատ-շատ են դիցաբանություններում, գուցե և ճշմարիտ են:

Ահա թե ինչ է ներկայացնում միջնադարյան հայ պատմաբան Մովսես Խորենացին իր հայտնի «Հայոց պատմություն» գրքում (V դար).
«Առաջին աստվածները ահեղ էին և փառահեղ, և նրանց հետևում կանգնած էին աշխարհի մեծագույն օրհնությունները՝ երկրի ստեղծումը և մարդկանց բնակեցումը։ Այդ մարդկանցից աբսուրդ չափերով հսկաների սերունդներ են առանձնացել։ Նրանցից մեկն էր Հայկը, հայտնի ու քաջ առաջնորդն ու դիպուկ աղեղնավորը»։


Հայերը իրենց նախնիներն են համարում լեգենդար Հայկազունի տոհմի հիմնադիր Հայկին, ով, ըստ լեգենդի, հսկայական աճ է ունեցել և հաղթել Բաբելոնյան թագավոր Բելին։