Ի՞նչ ասաց Չարենցը, որ ողջ դահլիճը ոտքի կանգնեց

Եղիշե Չարենցը մեծ հայրենասեր էր, այդ մասին գիտեին բոլորը, սակայն այս պատմությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ նա հայրենասեր էր ոչ միայն իր երգերով, այլ նաև իրականում՝ իր տեսակով։

Այսպես ուրեմն՝ մի անգամ համալսարանում Եղիշե Չարենցը ուսանողներին պատմում էր իր տպավորությունների մասին՝ Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները հարցեր էին տալիս մեծ բանաստեղծին, իսկ նա էլ ոգևորված շարունակում էր իր պատումը։

Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, գունատ ու բարձրահասակ տղա, ով ոտքի կանգնելով հարցրեց Չարենցին.

— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:

Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես գաղտնի ասաց.

— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…

Դահլիճում քար լռություն տիրեց ու փոխվեց շշուկների։ Անհավատալի էր լսել այս պատասխանը, չէ՞ որ նրա նշած Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ քանդված, անլույս, ամայի ու անմարդաբնակ:

— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:

Դահլիճը ոտքի կանգնեց ու թնդաց ծափերից։