Ինչո՞ւ հենց վիշապասար. գիտե՞ս նախիջևանցիների սրբազան լեռան մասին

Նախիջևանում կա լեռ, որը «ժողովրդական աշխարհընկալման մեջ խոր արմատներ ունի»։ Այն կոչվում է Վիշապասար կամ Օցասար։

Վիշապասարում ոչ միայն պահպանվել են Վանի թագավորության դարաշրջանին վերաբերող սեպագիր արձանագրություններ, այլև կառուցվել են մատուռներ (IX–XVII դար), փորվել են խաչքարեր և կատարվել ուխտագնացություններ։

Հայկական սկզբնաղբյուրներում այն հիշատակվել է Վիշապասար, Օձասար, Փեսացու և Հարսնացու անուններով:
Վիշապասարի շուրջ հեռավոր ժամանակներից ի վեր բազմաթիվ լեգենդներ ու հեքիաթներ են ձևավորվել:

Լեգենդներից մեկում պատմվում է, որ Մասիսում ապրել է օձերի արքան՝ քարերով զարդարված թագը գլխին։ Յոթ տարին մեկ բոլոր օձերը գալիս էին նրան հյուրընկալելու: Մի օր օձերի թագավորը գնաց զբոսանքի: Ճանապարհին բախվելով ինչ-որ լեռան՝ գագաթը բաժանում երկու մասի։ Այդ օրվանից լեռը, որը հիշեցնում է երախը բացած օձի գլուխ, կոչվում է Օձասար ։

Ռոմանտիկ լեգենդներից մեկը պատմում է սիրահարված զույգի մասին, որը ոչ մի կերպ չէր կարողանում միասին լինել: Երբ նրանք որոշեցին փախչել, նրանց հետապնդող հարազատները գտան նրանց, և այդ պահին, Աստծո հրամանով, նրանք դարձան քարի, և սարն էլ կոչվեց Հարս ու Փեսա:

Մեկ այլ լեգենդ պատմում է, որ Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքներից մեկում այդ լեռան վրա տեղադրել է վրան իր կանանց կեսի համար և օձեր է դրել այն հսկելու համար: Այդ օրվանից լեռան վրա բազմաթիվ օձեր են հայտնվել։

Լեգենդները շատ-շատ են, ինչն էլ ավելի խորհրդավոր է դարձնում Վիշապասարի պատմությունը: