Ջդրդուզ կիրճ, Արցախ. ինչպես էին հայերը ՃՈՊԱՆՆԵՐԻ միջոցով ոչնչացնում թշնամու ինքնաթիռները

Արցախյան պատերազմի ժամանակ հայերը թշնամական ավիացիայի դեմ պայքարի շատ յուրահատուկ ձև էին հորինել։

Քանի որ ադրբեջանական ինքնաթիռները հայկական ՀՕՊ միջոցների կողմից հայտնաբերվելուց խուսափելու համար Շուշիի հարակից կիրճով փոքր բարձրության վրա էին թռչում, որոշվեց տեղանքի առանձնահատկություններն օգտագործել ինքնաթիռները վերացնելու համար:

Կիրճի մի քանի վայրերում հայերը ձգեցին երկար պողպատե ճոպաններ։ Առաջին ինքնաթիռը, որը փորձում էր ռմբակոծել հայկական բնակավայրերը, բախվեց ճոպաններին և չկարողանալով պահել կառավարումը՝ բախվեց սարին: Դրան հաջորդեց երկրորդը, երրորդը: Սակայն շուտով ադրբեջանցիները հասկացան, թե ինչ է կատարվում։

Իրենց սրամտության շնորհիվ հայերը կարողացան նվազեցնել, ապա ողջ պատերազմի ընթացքում ամբողջությամբ դադարեցնել իրենց քաղաքների ու գյուղերի վրա անմարդկային ռմբակոծությունները։

Այսօր ամեն ոք, ով անցնում է այդ վայրերով, կարող է տեսնել Շուշիից ոչ հեռու գտնվող կիրճով ձգվող պողպատե ճոպանները։ Դրանք մինչ օրս չեն հանվել: