Լեռների աղվեսը․ թշնամին այդպես էլ չկարողացավ հասկանալ նրա խաղի կանոնները

Արկադի Տեր-Թադևոսյանը իր հանդիպումների ժամանակ, չէր սիրում շատ խոսել իր կատարած գործերի մասին, միշտ համեստորեն շրջանցում էր հարցերը։ Հաղթանակի կերտման գործում նա մշտապես կարևորում էր ժողովրդի միասնականությունը, հիշեցնելով Չարենցի հայտնի խոսքերը՝ «Ո՜վ, հա’յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», և հավելելով՝ «Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշի»:

Շատերին է նաև հետաքրքրել նրա անվան մասին փաստերը։ Ինչու՞ է ստացել կոմանդոս անունը ու ո՞վ է նրան այնդպես կոչել։

komandos

Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ: Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պարզվում է լեռնային տարածքներում նա շատ լավ է կարողացել կոմնորոշվել ու հանկարծակի հարվածներ հասցնելու մեծ վարպետ է եղել։ Ու թշնամուն թվացել է՝ լեռներում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում: