Մեծ նվիրյալը շարունակում է իր գործը. տեսեք` ով է համերգ տալու՝ նվիրված ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Հիշու՞մ եք աշխարհահռչակ ջութակահարին, ով նվագում էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերակների մեջ: Մեծ նվիրյալը շարունակում է իր գործը:

Նոյեմբերի 9-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «44» խորագրով համերգ՝ ի խոնարհում 44-օրյա պատերազմի հերոսների։ Համերգին ելույթ կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և թավջութակահար Սևակ Ավանեսյանը (Բելգիա)։

44 օր դժոխք, 44 օր, որոնք մեր կյանքը ամբողջությամբ փոխեցին՝ իրենց հետ բերելով անհաղթահարելի դժվարություններ ու խնդիրներ։

Աշխարհահռչակ թավջութակահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Սևակ Ավանեսյանը իր ձեռքը վերցրեց երաժշտական գործիքն ու արտերկրից ժամանեց հայրենիք՝ միանալու հայրենիքի պաշտպանության գործին:

Սևակ Ավանեսյանը ՝ Շուշիի Սուրբ Ղազանչեչոց եկեղեցում

«44» խորագրով համերգին առաջին անգամ կներկայացվի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ Սևակի և «Տաղարան» համույթի համար գրված «Ձայն Հիշողության» ստեղծագործությունը (համաշխարհային պրեմիերա)։

Կհնչի նաև Շարաֆյանի «Հայաստան»-ը՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի, ինչպես նաև 2 մաս թավջութակի և նվագախմբի համար Սյուիտից։